Ֆիզկուլտ ինստիտուտում այսօր բանավեճ էր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Սպորտում ունցած հաջողություններն ուղիղ համեմատական են պետության զարգացվածության մակարդակին»:
Հայաստանի ֆիզիկակակ կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտի այսօր նման թեմայով քննարկումներ տեղի ունեցավ բուհի Բանավեճի ակումբում:
Մասնակիցների թվում եւ ուսանողներ էին, եւ դասախոսներ: Նրանց մի մասը կարծում է, որ մարզական հաջողություններն ուղիղ կապ չունեն պետության զարգացման մակարդակի հետ: Օրինակ բերեցին Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականին, որը անցած տարի դարձել է աշխարհի փոխչեմպիոն՝ առաջ անցնելով տնտեսապես զարգացած շատ երկրների ազգային թիմերից:
Սակայն բանախոսների մեծ մասը համոզված է, որ պետությունը որքան շատ գումարներ է ներդնում սպորտում, այնքան ավելի մեծ են արդյունքները: Մասնակիցների կարծիքով Հայաստանում դեռեւս համակարգված չէ այդ գործընթացը, ուստի հարկավոր է որոշակի փոփոխություններ կատարել:
Մանրամասները՝ տեսանյությում: