Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport futboli das
A A
Սպորտ

Ռոբերտ Արզումանյանը մասնակցում է ՀՖՖ մարզչական դասընթացին

Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկել է ՀՖՖ մարզչական C արտոնագրի դասընթացը:

Ինչպես հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի նախաձեռնությամբ վերաձեւավորված դասընթացին մասնակցում են 40 մարզիչներ՝ Երեւանից, Տավուշից, Սյունիքից, Վայոց Ձորից եւ Արմավիրից:

Այս անգամ մեծ ուշադրություն է դարձվել կանանց ֆուտբոլի մարզիչների վերապատրաստմանը: Այս անգամ դասընթացի մասնակիցների գրեթե կեսը (19) կանայք են:

Դասընթացին մասնակցում են նաեւ Հայաստանի հավաքականի նախկին պաշտպաններ Ռոբերտ Արզումանյանը եւ Գևորգ Հովհաննիսյանը: Հավելենք, որ առաջինը ներկայումս «Փյունիկի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովի օգնականներից մեկն է: 

C արտոնագիրը մարզչական կրթության աստիճանակարգի առաջին հատվածն է, որը մարզիչներին տալիս է տարրական գիտելիքներ եւ ընձեռում հնարավորություն հետագայում դիմելու B արտոնագրի դասընթացին մասնակցելու համար: