Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Հայաստանն առանձին, Արցախն առանձին» սա անհեթեթություն է արդեն Ալեք Ենիգոմշյան (տեսանյութ)

Մենք բոլորս պետք է իմանանք, թե ինչ է իրենից ներկայացնում Գուրգեն Յանիկյանը. ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Ալեք Ենիգոմշյանը։

Յանիկյանի գործի շարունակությունը, քաղաքական գործչի խոսքով, 1980-90-ականներին սկսված Արցախյան շարժումն էր նաև. «Այսօրվանից սկսած Գուրգեն Յանիկյանի նշանակությունը մեր ժողովրդի, հատկապես նոր սերունդների համար նորովի է ընկալվելու»։

Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ Ենիգոմշյանն ասաց, որ հայկական կողմը տարածքային զիջումների խնդիր չունի և պետք է պատերազմից ստացված ձեռքբերումներն ամրագրել։

«Ամրագրումը նշանակում է ՀՀ-ն դարձնել ամբողջական։ «ՀՀ-ն առանձին, ԱՀ-ն առանձին» - սա անհեթեթություն է արդեն։ Հետևաբար` խնդիրն այստեղ միացումն իրականություն դարձնելն է։ Փաստացի դա իրականություն է, բայց իրավական, դե յուրե իրականություն դարձնելու միջոցների շուրջ պետք է լինեն քննարկումները», - ընդգծեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում