Ես նահատակներ ունեմ Արաքսի այն ափին Կ Արեյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՅանիկյանի սերունդը, և իրեն նախորդած Նեմեսիսի վրիժառուների իրագործումն ընդամենը այս մեծ վիճակագրության մեջ անհամեմատ, անհամատեղելի վիճակագրություն է: Երբ 1,5 միլիոն նահատակի դիմաց մեր համաժողովրդական վրիժառուները կարողացան սատկացնել երկու տասնյակից ավելի շուն ընդամենը. ասաց Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, որը մայիսի 5-ին մասնակցում էր ԱՍԱԼԱ-ի հոգեհայրը համարվող Գուրգեն Յանիկյանի մասունքների հուղարկավորությանը։
Յանիկյանի կողմից երկու թուրք հյուպատոսի սպանությունը քաղաքապետի խորհրդականի համար ոչ այնքան մխիթարություն է, որքան՝ արժանապատվության հարց։
Արեյանի խոսքով՝ «Նեմեսիս»-ի վրիժառուների, Գուրգեն Յանիկյանի, ԱՍԱԼԱ-ի մարտիկների գործողություններն են աշխարհի փակ աչքը, խլացած ականջը բացելու։ Իսկ 1915 թվականին, քաղաքական գործչի դիտարկմամբ, ցեղասպանության իրականացման համեմատ կրկնակի հանցագործություն էր աշխարհի քար անտարբերությունը։
«Ես նահատակներ ունեմ Արաքսի այն ափին, որոնց հիշատակն ինձ պարտադրում է հրամայաբար, ինչպես Յանիկյանի հիշատակն էր հրամայաբար պարտադրում. լծվել պատասխանատվությանբ այսօրվա և վաղվա Հայաստանի համար», - ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում