Բացել լրահոսը Փակել լրահոսը
uxix
A A
Քաղաքականություն

Live Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ամփոփում է իշխանության մեկ տարին (տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ ընտրվելու 1 տարվա կապակցությամբ Ազգային պատկերասրահում մամուլի ասուլիս է տալիս:

Նիկոլ Փաշինյանը մինչև լրատվամիջոցների հարցերին պատասխանելը, ներկայացնում է Նոր Հայաստանի մասին 100 փաստ:

Վարչապետը ասուլիսի մեկնարկին պարզաբանում է, թե ինչո՞ւ 100 փաստ, որովհետև թիվը կլոր է, այլ փաստեր ևս կան, բայց այօրվա համար այդքանն են նախատեսել:

Առաջին փաստը վերաբերում է ընթացիկ տարվա բյուջետային եկամուտներին: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց եկամուտները կգերակատարվեն  ոչ թե  40 մլրդ դրամով, այլ 62 մլրդով:

«2019 թվականի առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները աճել են 25%-ով»,- նշում է Փաշինյանը և հավելում, որ դա պայմանավորված  է ստվերի դեմ պայքարով։

 Կառավարութայան հարկ վճարողներին ունեցած 125 մլրդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել: Սա գործադիրի ղեկավարի երկրորդ փաստն է: Նիկոլ Փաշինյանը հաջորդիվ ներկայացնում է 2019թվականի հուլիսի 1-ից և սեպտեմբերի 1-ից զինծաառայողների  և ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման փաստը: Նա անդրադառնում է նաև կոռուպցիայի դեմ պայքարին և նշում, որ համակարգային կոռուպցիան վերացվել է:

Փաշինյանը փաստերի թվում նշում է   այն, որ վարչապետի ավտոշարասյունը կանգնում է լուսացույցի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի։ Մեծ նախադեպ է նաև վարչապետի՝ դատարանում որպես վկա հանդես գալը։

Բոնուսային 101-րդ փաստը, ըստ Փաշինյանի, այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կարող է հարց ուղղել վարչապետին Ֆեյսբուքյան հարցուպատասխանի շրջանակում։

 

Թեւերը  կկտրեմ. Փաշինյան

«Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ», - այսօր Ազգային պատկերասրահում հրավիրված ասուլիսին  հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ են ճիշտ մամուլում տարածված այն տեղեկությունները, որ իշխանությունում կան թևեր, որոնք հատկապես ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործի շրջանակներում փորձում են խոչընդոտներ ստեղծել։

«Հայաստանի Հանրապետության իշխանության մեջ, մասնավորապես գործադիր իշխանության մեջ չեն կարող լինել թևեր, որովհետև Հայաստանի Հանրապետության կառավարությունը և գործադիր իշխանությունը միասնական մարմին են և այդ մարմինը ղեկավարվում է վարչապետի կողմից, եթե թևեր ի հայտ գան, ես այդ թևերը կկտրեմ, ոչ թե նրա համար, որ դա իմ քմահաճույքն է, այլ որովհետև այդպես է օրենքը, տրամաբանությունը, պետական կառավարումը», - ասաց Փաշինյանը։