«Իրանը դուրս չի գա ՀԳՀԾ-ից». Ջավադ Զարիֆ
Աջակցիր «Ա1+»-ինԻրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանի վերջին որոշումները կայացվել են ոչ թե ի հակազդեցություն Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի, այլ ԱՄՆ-ի անօրինական քայլերի:
«Իրանը դուրս չի գա ՀԳՀԾ-ից»,-ըստ Parstoday-ի՝ հայտարարել է Իրանի ԱԳ նախարարարը Մոսկվայում, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում ՀԳՀԾ-ի խափանմանն ուղղված՝ ԱՄՆ-ի քայլերին։ Զարիֆը նաև ընդգծել է, որ Իրանն այլևս նպատակահարմար չի համարում իրականացնել այն քայլերը, որ նախկինում կամավո՛ր կերպով էր ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջանակներում:
Հիշեցնենք, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո Թեհրանի հակադարձ գործողություններն Իրանի իշխանությունները պատրաստվում են օրվա երկրորդ կեսին միջազգային հանրության ուշադրությանը ներկայացնել։