Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հենց այս դահլիճում կինո էր, երբ Ս. Սարգսյանը փորձում էր դառնալ վարչապետ. պատգամավոր (տեսանյութ)

Դեկտեմբերի 28-ը համարվում է Կինոյի ծննդյան օրը. 1895 թվականի հենց այդ օրն էր, որ ֆրանսիացի Լյումեր եղբայները Փարիզում հանրությանը ցուցադրեցին առաջին կարճամետրաժ ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սոտա կայարան»-ը:

«Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը օրենքի նախագիծ է ներկայացրել ՀՀ ԱԺ-ի դատին, որով առաջարկվում է ապրիլի 16-ը Հայաստանում  նշել արդեն որպես Հայկական կինոյի օր։

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի առաջարկն, իհարկե, այս համատեքստում ինքնատիպ էր։

«Ես պնդում եմ, որ որևէ բան չի արել Հայաստանի հանրապետությունը՝ Կինոյի կայացման համար։ Այն չնչին գումարները, որ հատկացվել են՝ յուրայիններին տրամնադրելով ու մսխվելով, ես չեմ համարում որ կինոյի համար որևէ բան է արվել։ Օրվա հետ կապված՝ կարելի է այն  տեղափոխել ապրիլի 17-ին, որովհետև անցած տարվա այս օրը, նույնիսկ այս դահիճում, մի հատ մեծ կինո էր, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ էր ընտրվում։ Նման կինո, կարծում եմ, Հայաստանի հանրապետությունում եզակի դեպքերից ա, որ եղել ա»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։