Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Վտանգի պահին թիրախը դառնում է հաղթանակը. Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Նախագահ  Արմեն Սարգսյանը Հաղթանակի զբոսայգում է։ Լրագրողների հետ զրույցում նախագահը ընդգծեց, որ մեր հաղթանակները առանձնահատուկ են։

«Խորհրդային միությունից մասնակցում էր 600 000 հայ, շատերը չվերադարձան։ Սակայն այդ հաղթանակին մասնակցում էր նաև ողջ հայ ժողովուրդը, նաեւ սփյուռքից։ Եվ Միջին արևելքում և Միացյալ նահանգներում և Եվրոպայում հսկայական գումարներ էին ուղարկում աջակցելու Խորհրդային բանակին, որովհետև վտանգի էր դրված հայկական պետականությունը։ Նույնը պատահեց նաև Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի ժամանակ։ Մենք՝ բոլորս վտանգի պահին ուղղորդվում ենք, և թիրախը դառնում է հաղթանակը»,- ասաց Արմեն Սարգսյանը։