A
A
«Շիրակը» եւ «Գանձասար-Կապանը» գոլազուրկ ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 32-րդ տուրում «Շիրակը» սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապանին»:
Գյումրիի քաղաքային մարզադաշտում կայացած հանդիպումը չնայած անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն թիմերն այդպես էլ չկարողացան գրավել դարպասները: Արդյունքում՝ գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:
«Շիրակը» վաստակեց 36 միավոր եւ մի փոքր էլ մոտեցավ 5-րդ տեղում ընթացող «Լոռի ՖԱ»-ին: «Գանձասար-Կապանը» 31 միավորով զբաղեցնում է 7-րդ տեղը:
Վաղը տեղի կունենա տուրի վերջին հանդիպումը: Աղյուսակի 3-րդ հորիզոնականում գտնվող «Արարատ-Արմենիան» սեփական դաշտում կընդունի 4-րդ տեղում ընթացող «Ալաշկերտին»: