Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Հովհաննես Բաչկովը հաղթեց Սանկտ Պետերբուրգի բռնցքամարտի մրցաշարաում

Սանկտ Պետերբուրգում անցկացվող բռնցքամարտի «Նահանգապետի գավաթ» ամենամյա  խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը եզրափակիչում հաղթեց ռուսաստանցի Իլյա Պոպովին եւ նվաճեց ոսկե մեդալ:

Իսկ ահա 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, որը նույնպես մտել էր եզրափակիչ,  պարտվեց կուբացի Արսե Դուարտեսին եւ բավարարվեց արծաթե մեդալով:

Ավելի վաղ բրոնզե պարգեւների էին արժանացել 75 կգ քաշային Արման Դարչինյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:

Նշենք, որ մեր բռնցքամարտիկները Սանկտ Պետերբուրգում հանդես են եկել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի եւ մարզիչ Կարեն Ղազարյանի գլխավորությամբ: