Live.Լսումներ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» թեմայով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովում մեկնարկել է «Անցումային արդարադատության» վերաբերյալ լսումները: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ողջունելով ներկաներին նշեց, որ բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագետների, միջազգային փորագետների հետ անցումային արդարադատության վերաբերյալ:
Ի՞նչ է անցումային արդարադատությունը, որքանո՞վ է անհրաժեշտ Հայաստանում այս փուլում կիրառել անցումային արդարադատությունը և այլ հարցերի պատասխանները պետք է ԱԺ-ում լսումների ժամանակ տալ:
«Սկզբի համար պետք է հասկանալ՝ ինչո՞ւ գործող դատական համակարգը չի կարող բավարարել ՀՀ քաղաքացիների պահանջը՝ իրականացնել արդար դատավարություն: Գաղտնիք չէ, որ դատական համակարգն ունի տարիներ շարունակ կուտակված լրջագույն խնդիրներ, որոնք պատուհաս են դարձել մեր գլխին»,-ասաց ԱԺ նախագահը:
«Անցումային արդարադատությունը պիտի օրինական ճանապարհով աջակցի, մաքրի, զտի կայացնի գործող դատական համակարգը»,- հավելեց նա:
Ըստ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանի, անցումային արդարադատությունը միջազգային իրավական փաստաթղթերում ամրագրված է որպես գործիքների և կառուցակարգերի ամբողջություն, որը նպատակ ունի ապահովել հասարակության անցումը մի ֆորմացիայից դեպի մյուսը:
Հայաստանում անցումային արդարադատություն կիրառելը նպատակ ունի հասարակությանը բերել հաշտության, եթե հասարակությունում կա առճակատում:
«Անցումային արդարադատության գործիքազմը առաջինը՝ քրեական մեղադրանքն է, երկրորդը՝ վեթթինգն է՝ գնահատման գործընթացը, որը ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո ունի հստակ պահանջներ՝ լինել կանխատեսելի և թափանցիկ»,- ընդգծեց Աննա Վարդապետյանը: