ՈՒԵՖԱ-ն դեռ չի իրացրել Բաքվի եզրափակիչի 10 հազար տոմսերը
«Արսենալը» վերադարձրել է 2300 տոմսերը:
Բաքվում կայանալիք ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղի մեկնարկից երկու օր առաջ ՈՒԵՖԱ-ն դեռեւս չի իրացրել 10 հազար տոմս: Այդ մասին հայտնում են հանդիպման կազմակերպիչները:
Այսօրվա դրությամբ արդեն վաճառվել է 53 հազար տոմս: Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտը չնայած տեղավորում է 68 հազար հանդիսական, սակայն ՈՒԵՖԱ-ն թողարկել է 63 հազար տոմս, քանի որ մնացած տեղերում ստեղծվել են հատուկ հեռուստաստուդիաներ եւ տեղեր բարձրաստիճան հյուրերի համար:
Ինչպես հայտնում են անգլիական լրատվամիջողները, Լոնդոնի «Արսենալը» իրեն հատկացված 6000 տոմսերից 2300-ը վերջնականապես վերադարձրել է ՈՒԵՖԱ-ին: Դրանք այժմ ազատ վաճառվում են Բաքվի առեւտրի կենտրոններում:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղը, որում միմյանց հետ կհանդիպեն Լոնդոնի երկու ակումբները՝ «Արսենալն» ու «Չելսին», տեղի կունենա մայիսի 29-ին, Երեւանի ժամանակով 23:00-ին: