A
A
Էդգար Ստեփանյանը 6-րդն է Տուլայի Գրան պրիում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հաջող է ելույթ ունեցել Տուլայում կայացած Գրան Պրիում:
Սկրեչ մրցաձեւի որակավորման մրցավազքում նա գրավելով 1-ին հորիզոնականը, մտել է եզրափակիչ: Այստեղ նա զբաղեցրել է 6-րդ տեղը 33 մասնակիցների մեջ: Դա վատ արդյունք չէ, եթե հաշվի առնենք, որ մեր մարզիկը լուրջ վնասվածքից հետո է մասնակցում խոշոր մրցումներին:
Էդգար Ստեփանյանը հունիսի 1-3-ը կմասնակցի Մոսկվայի Գրան Պրիին, իսկ 5-7-ը՝ Սանկտ Պետերբուրգում անցկացվող մրցաշարին: