Կառավարման խորհուրդը նշանակել է Նազենի Ղարիբյանը, վերևից չեն ուղղորդել. Հարություն Արզումանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕպերային թատրոնի կառավարման խորհուրդն առաջին անգամ է անցկացվելու Մշակույթի նախարարությունում։ Խորհրդի նիստերն անցկացվել են Օպերային թատրոնում։ Նազենի Ղարիբյանը գիտի,որ Օպերային թատրոնի աշխատակիցների կողմից մերժված անձ է, որոշել է նիստն առնաց մեզ անել։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց դիրիժոր Հարություն Արզումանյանը։
«Մի քանի օր առաջ մենք հրավիրել էինք տիկին Ղարիբյանին և Կառավարման խորհրդին մեզ մոտ հանդիպման, նա չեկավ։ Նա ինչպես է աշխատելու Օպերային թատրոնի հետ։ Բացառված է, որ համատեղ աշխատանք լինի։ Մի մարդ, որ միայն խոչըդոտներ է ստեղծում մշակույթից հեռու մարդ է, որ ոչ մի ներկայացման չի եկել,ոչ մի երգչի չի ճանաչում, չի հետաքրքվում մշակույթով ինչպես պետք է աշխատի»,- նշեց դիրիժորը։
Ըստ նրա Կառավարման խորհդի նշանակումը կազմակերպել է Նազենի Ղարիբյանը, վերևից նշանակում չկա.
«Ինքն է հավաքել կազմը, որի հիմնական մասը նախարարության անդաներ են։ Մեր կազմն 8 հոգուց է բաղկացած, որից միայն երկուսն են թատրոնից, 6 հոգին՝ նախարարությունից։ Բնական է, որ ինչպես ասի տիկին Ղարիբյանն էդպես էլ կքվեարկեն»։
Անդրադառնալով վարչապետի կողմից հարցին չանդրադառնալուն, Արզումանյանը հույս հայտնեց, որ Նազենի Ղարիբայնի վերջին օրերն են մշակույթի նախարարություն և նոր նախարարությանը նոր պահանջներ կներկայացնեն։
Մանրամասները՝ տեսանյութում։