Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Գարդասիլը օգտակար է, տարիներ անց կփրկի առնվազն 120 կյանք. Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ-Կառավարության հետ հարցուպատասխանը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի բաձրացրած հարցին, թե Գարդասիլը  օգտակա՞ր,  թե՞ վնասակար է, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը դրական պատասխան տվեց.

 «Գարդասիլը օգտակար է, չկա որևէ գիտական ապացույց որ այն վնասակար է: Այն փրկում է  հազարավոր կյանքեր, և կոնկրետ մեր դեպքում տարիներ անց կփրկի առնվազն 120 կյանք»:

 Նա հավելեց, որ մինչև օրս Հայաստանում կատարվել է 6000 պատվաստում և որևէ կողմնակի էֆեկտ չի գրանցվել: Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ ինքն ու կինը նույնպես պատվաստվել են Գարդասիլով, նրանց դուստրը ևս կպատվաստվի, երբ լրանա 13 տարեկանը:

Ըստ առողջապահության նախարարի՝ Գարդասիլը դուրս է եկել գիտական տիրույթից  և  դարձել քաղաքական շահարկումների թեմա: