Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օգտագործում են միայն վերամշակված թուղթ

Մշակույթ

  Այսօր  «Արեւորդի» 2-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում բացվեց « Էկո- Էքսպո» ցուցահանդեսը:

   Պատանիները ցուցահանդեսով  ցանկանում էին  քարոզել, որ պետք է խնայել թուղթը, էլեկտրաէներգիան, չաղտոտել բնությունը, փրկել անհայտացման եզրին կանգնած  կենդանիներին: 

   Թղթի վերամշակման տաղավարի երեխաներն էլ վերամշակում էին թուղթը եւ դրանցից պատրաստում գեղեցիկ կոմպոզիցիաներ:

   Տիգրան Առաքելյանը պատմեց նաեւ, որ թուղթը մանրացնում եւ լցնում են ջրով լի տարրայի մեջ, անցկացնում հարիչով եւ  դրանից հետո  թողնում են մի քանի րոպե:  Այնուհետեւ պատրաստի զանգվածը ոչ հաստ շերտով փռում են ցանցի վրա եւ արեւի ճառագայթների շնորհիվ այն չորանում է:

   Ի դեպ, մեկ տոննա վերամշակված թուղթը խնայում է 17 ծառ, 320 լիտր նավթ, 4100 կիլովատ էներգիա, 3.2 խորանարդ մետր տարածք և 30 կգ օդի աղտոտում: Ի դեպ,   «Արեւորդի»-ի բոլոր պլակատները պատրաստված են վերամշակված թղթից:

 «Արևորդի» էկո-ակումբների երեխաները այսօր  ներկայացնում էին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված կենդանիների նկարները' բարձրաձայնելով տագնապալի դարձած իրավիճակի ու նրանց պահպանության անհրաժեշտության մասին:

   Այստեղ ներկայացված էր նաեւ  արեւի էներգիայով աշխատող ջրային պոմպ: Այն աշխատում է ամբողջապես արեւից ստացված էներգիայի միջոցով: Այս պոմպը ավելի ինտենսիվ է աշխատում շոգ, արեւոտ եղանակին, երբ ավելի մեծ է  լինում ոռոգման ջրի պահանջը:

   Ի դեպ, ցուցահանդեսը ՆՓԱԿ-ում շարունակվելու է եւս 2 օր' մինչեւ հոկտեմբերի 28-ը: