Բացել լրահոսը Փակել լրահոսը
62112687_303274570554678_9043894175417761792_n
A A
Քաղաքականություն

Երրորդ համաշխարհային պատերազմը սկսված է և ընթանում է տեղեկատվության միջոցով. Կարեն Վարդանյան

Ներկայումս ընթանում է հիբրիդային պատերազմ. մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը։

 Նրա խոսքով՝ երրորդ համաշխարհային պատերազմը սկսված է և այն ընթանում է տեղեկատվության միջոցով, որն ուղղված է մարդկային ուղեղներին, սրտին, գիտակցությանը։ Նա նշեց «ԴԱՐՓԱ» անունը կրող կազմակերպության անունը, որը գործում է տեղեկատվական պատերազմի ոլորտում։ Ատոմային ռումբն այլևս անիմաստ է, որովհետև պատերազմի «զենքը» ներկայումս տեղեկատվությունն է։

Ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի խոսքով Հայաստանը պետք մեծապես օգտագործի Սփյուռքի ներուժը։ Հայկական կողմը, ըստ Հովհաննիսյանի, պետք է մեծապես պայքար մղի լրատվամիջոցներով և տեղեկատվական հարթակներով։ Նա նշեց, որ Ադրբեջանում հատուկ օրենք կա, որով սահմանափակումներ են մտցված Ադրբեջանի արտաքին քաղաքականության, ռազմական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն տարածելու վերաբերյալ և եթե խախտում է գրանցվում, ապա տեղեկատվություն տարածած համապատասխան լրագրողը, բլոգերը պատասխանատվության է կանչվում։

 Ադրբեջանագետի համար մտահոգիչ է այն հանգամանքը, որ հայկական լրատվամիջոցները Ադրբեջանի արտգործնախարարության կամ իշխանությունների հայտարարություններին են տեղադրում առանց վերլուծության, ինչն էլ լուրջ խնդիր է։

Առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովի խոսքով՝ պետությունը թերանում է անվտանգության կարգավորման հարցում և ռազմական իրավիճակում քաղաքացիների ապաստարանների խնդրի վերաբերյալ որևէ քայլ չի կատարվում։

 «Բոլոր ուժային կառույցները պետք է դասընթացներ անցկացվեն դպրոցներում, տարբեր հիմնարկներում, նույնիսկ մանկապարտեզներում», - շեշտեց Վարդանովը՝ հավելելով, որ եթե պատերազմը գա չի հարցնելու հայրենասեր ես, թե «լիբեռաստ»։

Վարդանովը համաձայն է Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննությանը՝ նշելով, որ պետք է սխալներն ուղղել և հասկանալ, թե ինչպես եղավ, որ հողեր կորցրեցինք, փամփուշտների վերջացան և այլն։ Ազատամարտիկի համար ոչ այնքան կարևոր է մեղավորների գտնելը, որքան սխալներն ու խնդիրները վեր հանելը և դրանք լուծելը։