Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

LIVE. Ազգային ժողովի նիստը (տեսանյութ)

ԱԺ  ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը

 

Այսօր ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց «2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին» օրենքը:

ԱԺ-ն ընդունեց նաեւ երեկ առաջին եւ երկրորդ ընթերցմամբ քննարկված բոլոր նախագծերը:

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը առաջարկեց համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի՝ այսօր 18:30-ից 20:00-ն անցկացնել ԱԺ լրացուցիչ նիստ:

«Հարցերը շատ են, դեռ 8 հարց ունենք օրակարգում»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Լրացուցիչ նիստ անցկացնելու որոշման նախագիծը  ընդունվեց  80 կողմ, 8 դեմ, 4 ձեռնպահ ձայների հաշվարկով: