A
A
Սլովակիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագիրը
Աջակցիր «Ա1+»-ինՍլովակիան հունիսի 4-ին վավերացրել է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ կնքված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը:
Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ֆբ-յան էջից։
Նա նշել է, որ Սլովակիան այդ մասին տեղեկացրել է ԵՄ խորհրդին:
Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել են Հայաստանը, Բուլղարիան, Դանիան, Էստոնիան, ՄԹ-ն, Հունգարիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Մալթան, Լեհաստանը, Ռումինիան, Ֆինլանդիան: