Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկոլ Փաշինյանը մեկնեց օդանավակայան

Քաղաքականություն
Նիկոլ Փաշինյան

Կառավարության նիստից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը մեկնեց օդանավակայան։ 

 Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետը կմասնակցի Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին և հանդես կգա ելույթով:

Ըստ կառավարության մամլո հաղորդագրության՝ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախատեսվում են վարչապետի այլ հանդիպումներ երկրների առաջնորդների, կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես կգա մամուլի ասուլիսով: