A
A
Վարչապետը շնորհավորեց Կոնսերվատորիայի նոր ռեկտորին
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան նոր ռեկտոր ունի: Այսօր կառավարության հերթական նիստին ներկայացվեց Կոնսերվատորիայի ռեկտորի ընտրության արդյունքները: Ռեկտորի պաշտոնում ընտրված Սոնա Հովհաննիսյանը կպաշտոնավարի հինգ տարի ժամկետով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց Սոնա Հովհաննիսյանին, նորանշանակ ռեկտորն էլ շնորհակալություն հայտնելով ընդգծեց կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը: Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ 1970-ական թվականներից կոնսերվատորիան չի վերանորոգվել եւ ակնկալեց կառավարության միջամտությունը: