Հող ծախելու հարցը ընդհանրապես քննարկման ենթակա չէ. Զոհրաբ Մնացականյան
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախի մասնակցությունը բանակցային գործընթացում պայմանավորված է արդյունավետ առաջընթաց ունենալու հետ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Հարցին, թե բանակցային գործընթացից նրբություններ եղե՞լ են, որի մասին Արցախի իշխանությունը տեղյակ չի եղել, նախարարն այսպես արձագանքեց:
«Արցախն ունի իր դիրքորոշումները, որոնք հստակ արտահայտվում են Մասիս Մայիլյանի և Բակո Սահակյանի կողմից և այդ ամենը մենք քննարկում ենք, տեսնում ենք ինչը հնարավոր է, ինչը՝ չէ»:
Լրագրողները նախարարից նաև հետաքրքրվեցին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, թե ինքը Արցախի իշխանությանը ներկայացրել է Ղարաբաղի հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը, համաձայնություն ստացել, բայց դրանից հետո այդ սեղանի շուրջ ներկա մարդիկ հրահրել են տակից՝ ասելով, որ այս կառավարությունը հողեր է ծախում:
Նախարարը վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը այդ տրամաբանության մեջ է։
«Եթե հարցը վերաբերում է Հայաստանի իշխանության մոտեցումը բանակցային գործընթացում ինչպես է եղել, դուք շատ լավ գիտեք: Բոլոր մեկնաբանությունները, որոնք տարբեր տեղերից եմ լսել, այ իշխանությունը ինչ են անում, որ չի արչտահայտելու: Ինչպես եք դուք պատկերացնում, որ իշխանությունը որևէ գործառույթ անի, որը չհամապատասխանի հայ ժողովրդի և Արցախի շահերին և ենթադրի, որ այդ ամենը հնարավոր է ամրագրել պայմանավորվածությամբ: Հող ծախելու հարցը ընդհանրապես քննարկման ենթակա չէ»,- պարզաբանեց նախարարը։