Կողմ ըլլալով՝ դեմ եք ըլլալու. Սիսակ Գաբրիելյանը՝ Միքայել Մելքումյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի համար տնտեսական հեղափոխություն անելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք և գործիքակազմ: Կամքը, ըստ նրա, կա։
«Երբ կարդում ես Հարկային օրենսգրքի փաթեթեը, հասկանում ես, որ սա հենց այդ գործիքակազմն է: Ես այս նախագծում տեսնում եմ փողոցը փակած բազմաթիվ ցուցարարների ցանկություններ»,- ասաց պատգամավորը:
Սիսակ Գաբրիելյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, թե«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ընդմիջմանն ասել է, որ Հարկային օրենսգրքի փաթեթին կողմ է, բայց դեմ է քվեարկելու։
«Ոչինչ, եկեք ասեք , որ այսքան լավ բան կա, կողմ ըլլալով դեմ եք ըլլալու, բայց ընդունեք, որ այն՝ ինչը որ պահանջել եք մեծամասնությունն այստեղ է»,- նկատեց պատգամավորը:
Պատգամավորի համոզմամբ՝ Հարկային օրենսգրքի փաթեթը լավ նախագիծ է: