Աբովյանում պայքար է 4 անկուսակցական և մեկ կուսակցական թեկնածուների միջև
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Հանրապետության 15 համայնքներում տեղի են ունենում համայնքի ղեկավարի ընտրություններ։ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում թեկնածուները 5-ն են՝ գործող քաղաքապետ անկուսակցական Վահագն Գևորգյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ Գրիգոր Գուլյան, անկուսակցականներ Սասուն Գրիգորյան, Արթուր Ղազարյան, Մանուկ Մկրտչյան։
Նույն մարզի Գետարգելի գյուղապետի ընտրության համար պայքարող թեկնածուներն են՝ Տիգրան Արշակյանը, Արսեն Կարապետյանը։ Արարատի մարզի Սիս համայնքում ընտրապայքարին մասնակցում են Սիրանուշ Աղաջանյանը, Լեռնիկ Թարխանյանը, Հայկ Մելքոնյանը։ Արմավիրի Նորակերտ համայնքում ղեկավարի պաշտոնի համար պայքարում են Վալերի Դալօղլանյանը, Աշոտ Դավթյանը, Արտյոմ Եփրեմյանը, Արման Պետրոսյանը։ Նույն մարզի Վարդանաշեն համայնքում թեկնածուներն են՝ Միհրան Հովհաննիսյանը, Ալեքսան Սարիբեկյանը, իսկ Ապագայում՝ Պետրոս Ավագյանը, Գրիգոր Մանուկյանը, Գևորգ Մելիքյանը։
Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի միակ թեկնածուն գործող ղեկավարն է՝ Վահագն Ալավերդյան։ Լոռու մարզի Շենավանի ղեկավարի թեկնածուներն են՝ Նարեկ Աբրահամյանը, Անդրանիկ Դունամալյանը, Մխիթար Մխիթարյանը։ Նույն մարզի Ղուրսալ համայնքում ընտրապայքարին մասնակցում են Արտյոմ Մարտիրոսյանը, Մհեր Մինասյանը։ Քարաձոր գյուղում թեկնածուներ են առաջադրվել Խաչատուր Հովակիմյանը, Հրանուշ Ռոստոմյանը, Վալենտին Սարգսյանը։ Գեղարքունիքի Գեղհովիտ համայնքի ղեկավարման համար ընտրապայքարն ընթանում է Մակիչ Իսպիրյանի, Նաղաշ Հակոբյանի, Վարդան Պողոսյանի, Սերոբ Սարգսյանի, Ուրարտու Սաֆարյանի, Տիգրան Սուքիասյանի միջև։ Նույն մարզի Ծովասար համայնքում ընտրապայքարն մասնակցում են երկուսը՝ Բաբիկ Հակոբյանը և Արտաշես Մխիթարյանը։
Շիրակի մարզի Անուշավան և Սպանդարյան համայնքում նույնպես ղեկավարի ընտրություններն են։ Անուշավանում թեկնածուներն են՝ Համբարձում Ալեքսանյանը, Երվանդ Հակոբյանը, Սպանդարյանում՝ Սայադ Ալմաստյանը, Ավետիք Մխիթարյանը։ Սյունիքի մարզի Գորայք գյուղական համայնքի ղեկավարի ընտրություններում թեկնածուները երեքն են՝ Աշոտ Աղաջանյան, Արտյոմ Գրիգորյան, Մանուչար Մկրտչյան։