Ընտրախախտումները պայմանավորված են նրանով, որ իրավահարաբերության մեջ են մտնում տարբեր մարդիկ. Տ. Մուկուչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿոտայքի մարզի Աբովյան քաղաքում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Նա 29/07 ընտրատեղամասում էր։
Նրա խոսքով գրանցված ընտրախախտումները պայմանավորված են նրանով, որ իրավահարաբերության մեջ են մտնում տարբեր մարդիկ։
Հարցին, թե ընտրատեղամասի հանձնաժողովի անդամն իրավունք ունե՞ր արձանագրված խախտումը ցույց տալ, (այս դեպքում ընտրողների անձանց անուններով ցուցակ էր հայտնաբերվել) Մուկուչյանը ասաց, որ այս դեպքին իրավական գնահատական կտա տարածքային ընտրական հանձնաժողովը։
Հիշեցնենք, որ Ռ. Պետրոսյանին ահազանգել էին, որ հանձնաժողովի անդամ Վեներա Գյուլինյանի մոտ ընտրողների ցուցակ կա՝ անուն-ազգաններով։ Մարզպետը նկարել էր ցուցակը՝ հայտարարելով, որ սա հին քաղաքական մշակույթի հետևանք է և ցուցում էր տվել հանձնաժողովի նախագահին՝ հաղորդում տալ ոստիկանություն։
Մարզպետն ասել էր նաև, որ Գյուլինյանը «Գագիկ Ծառուկյան ուսանողական բարեգործական հիմնադրամի» աշխատակից է։
Իր հերթին Գյուլինյանն ասել էր, որ սա նախորդ ընտրություններից մնացած ցուցակ է, ուղեցույցի մեջ դրված է եղել նախկինում և որ այն շենքի բնակիչների անուններն են, որի լիազորն է ինքը։