Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+evroxaxer
A A
Սպորտ

Եվրոպական 2-րդ խաղեր. Հայաստանի 37 հույսերը

Այսօր Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կմեկնարկի Եվրոպական 2-րդ խաղերը: Դրան կմասնակցեն 50 երկրների 4000-ից ավելի մարզիկմարզուհինեչր՝ 21 մարզաձեւերում: Հայաստանը Մինսկում 37 ներկայացուցիչ կունենա 9 մարզաձեւերում:

 

Ազատ ոճի ըմբշամարտ

Գարիկ Բարսեղյան (57 կգ քաշային կարգ)

Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ)

Սարգիս Հովսեփյան (97 կգ)

Անդրանիկ Գալստյան (125 կգ)

 

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ

Արմեն Մելիքյան (60 կգ)

Կարեն Ասլանյան (67 կգ)

Կարապետ Չալյան (77 կգ)

Մաքսիմ Մանուկյան (87 կգ)

Արթուր Ալեքսանյան (97 կգ)  

 

Սպորտային մարմնամարզություն

Վահագն Դավթյան (օղակներ)

Արթուր Թովմասյան (օղակներ)

Արթուր Դավթյան (բազմամարտ)

 

Բադմինթոն

Լիլիթ Պողոսյան

 

Հրաձգություն

Հրաչիկ Բաբայան (10մ օդամղիչ հրացան, 50մ հրացան)                            

Ալլա Պողոսյան (10մ օդամղիչ հրացան)                             

 

Ձյուդո

Ֆերդինանդ Կարապետյան (73 կգ)

 

Հեծանվասպորտ

Էդգար Ստեփանյան

 

Սամբո

Ասյա Լալազարյան (48 կգ)

Տիգրան Կիրակոսյան (52 կգ)

Մաքսիմ Մանուկյան (57 կգ)

Արսեն Ղազարյան (74 կգ)

Դավիթ Գրիգորյան (82 կգ)

Գրիգոր Սահակյան (90 կգ)

        

Թիավարություն

Արա Վիրաբյան                             

Դավիթ          Մարաբյան                  

Վլադիմիր     Ալավերդյան                    

 

Բռնցքամարտ

Անուշ Գրիգորյան (51 կգ)     

Արթուր Հովհաննիսյան (49 կգ)

Բարեղամ Հարությունյան (52 կգ)

Ժիրայր Սարգսյան (56 կգ)

Կարեն Տոնականյան (60 կգ)

Հովհաննես Բաչկով (64 կգ)

Գուրգեն Մադոյան (69 կգ)

Արման Դարչինյան (75 կգ)

Գոռ Ներսեսյան (81 կգ)

Հենրիկ Սարգսյան (91 կգ)

Գուրգեն Հովհաննիսյան (+91 կգ)

 

Առաջինը պայքարի մեջ կմտնեն բռնցքամարտիները, որոնք միաժամանակ կպայքարեն նաեւ Եվրոպայի 2019թ չեմպիոնի կոչման համար: Այսօր ռինգ դուրս կգան 56, 69, 75, 91 եւ +91 կգ քաշայինները: Եզրափակիչ մրցամարտերը տեղի կունենան հունիսի 29-ին եւ 30-ին:

 

Մեր մնացած մարզիկների ժամանակացույցը.

Ազատ ոճի ըմբշամարտ – հունիսի 25-27

Հունահռոմեական ոճի ըմբշամարտ – հունիսի 28-30

Սպորտային մարմնամարզություն - հունիսի 28-30

Բադմինթոն - հունիսի 24-30

Հրաձգություն - հունիսի 24, 26

Ձյուդո - հունիսի 23

Հեծանվասպորտ - հունիսի 27-30

Սամբո - հունիսի 22-23

Թիավարություն - հունիսի 25-27

 

Ի դեպ, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պաշտոնական ալիքը անվճար կհեռարձակի Եվրոպական 2-րդ խաղերը: Մարզասերները մրցումների ուղիղ հեռարձակումներին կարող են հետեւել olympicchannel.com կայքում, Smart TV հեռուստաալիքով, ինչպես նաեւ բջջային հեռախոսների հավելվածներով: