Բացել լրահոսը Փակել լրահոսը
DSC_0447 (1)
A A
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում Վրաստանում (տեսանյութ)

11 օր է, ինչ Վրաստանի խորհրդարանի դիմաց հակառուսական բողոքի ցույցեր են անցկացվում։ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ խոսեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը։ 

Փորձագետի խոսքով՝ Վրաստանում տեղի ունեցող ակցիաներում արտաքին գործոն չկա, և  որպես «արտաքին գործոն» ընդդիմադիր ուժերի կողմից օգտագործվում է Ռուսաստանի «միֆականացումը»։ 

Ըստ նրա՝ ակցիան աստիճանաբար մարում է, խորհրդարանը գրավելու փորձի համար քրեական գործեր են հարուցվել, և իշխանությունը քայլեր է ձեռնարկում, որ իրավիճակը չսրվի։ 

Մելիքյանի խոսքով՝ իշխանափոխության հնարավորություններն այն ժամանակ էին մեծ, երբ ակցիային ավելի գործուն մասնակցություն էին ունենում Վրաստանի չորրորդ նախագահ Գեորգի Մարգելաշվիլին և Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կինը՝ Սանդրա Ռուլոֆսը։ 

«Հեղափոխություն կլիներ, եթե Սաակաշվիլու թիմը նախաձեռնությունը պահեր իր ձեռքում», - վստահեցրեց Վրաստանի հարցերով փորձագետը։ 

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Թբիլիսիում անցկացվում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը։ Վեհաժողովը նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին, ինչը բացասական էր ընդունվել վրացի մի խումբ  ընդդիմադիրների և ակտիվիստների կողմից: Խորհրդարանի միջադեպին զուգահեռվել էին շենքի դիմաց սկսված ու շարունակական բնույթ կրող հակառուսական ակցիաները՝ «Ռուսաստանն օկուպանտ է» վանկարկումներով։ 

Բողոքի ալիքի ներքո խորհրդարանի նախագահ Իրաքլի Կոբախիձեն հունիսի 21-ին հրաժարական էր տվել: Ցուցարարները պահանջում են նաև Ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը՝ պատճառաբանելով, որ հունիսի 20-21-ին ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ ուժ է գործադրվել ոստիկանության կողմից։