«ՔՊ»-ն կքննարկի մտահոգությունները, որոնք ունի Սասուն Միքայելյանը. Արայիկ Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ին«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի այն մտահոգությունները, որոնք ունի Սասուն Միքայելյանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:
«Կուսակցությունում սիրում են ցանկացած իրավիճակ վերլուծել և դասեր քաղել: Այդ էր պատճառը, որ նախորդ տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում։ Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում կա, և լուծումներ կան, ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»,- ընդգծեց Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՔՊ վարչության նախկին նախագահՍասուն Միքայելյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել էր. «Եթե մենք դասեր չքաղենք, այս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում»: