Բացել լրահոսը Փակել լրահոսը
ertevekutyun-634x445
A A
Հասարակություն

Ի՞նչ են մտածում վարորդները երթեւեկության արագության փոփոխման մասին (տեսանյութ)

Հունիսի 26-ի ավագանու նիստին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն առաջարկեց երթևեկության արագությունը 60 կմ/ժ-ը փոխարինել 50 կմ/ժ-ով՝ պատճառաբանելով, որ այսպիսով վթարների քանակը կնվազի: Քաղաքապետի առաջարկը վարորդների շրջանում տարաբնույթ մեկնաբանությունների առիթ դարձավ: Վարորդների մի մասի կարծիքով՝ արագության  նվազումը կարող է դառնալ խցանումների և վթարների պատճառ,  սակայն մյուս մասը հակառակ կարծիքին է։

 Ոմանք կարծում են, որ քաղաքի տարբեր փողոցներում պետք է արագությունը տարբեր լինի.

«Պետք է տեղաբաշխվի ըստ փողոցների: Հնարավոր չէ, որ ողջ քաղաքի տարածքում լինի նույն արագությունը: Օրինակ՝ Արշակունյաց, Խանջյան փողոցներում պետք է արագությունը բարձր լինի, իսկ փոքր փողոցներում հնարավոր է քշել 50 արագությամբ»,- կարծում է վարորդ Արթուր Խաչատրյանը:

Ոմանք կարծում են, որ պետք է հետևել Վրաստանի օրինակին և նվազագույն արագությունը բարձրացնել մինչև 80 կմ/ժամ արագության, իսկ մյուսները գտնում են, որ քաղաքապետի առաջարկը պետք է ընդունել,քանի որ. «Եթե քաղաքապետը որոշել է, ուրեմն մի բան գիտի: Հանրային տրանսպորտի վարորդները շատ արագ են վարում, ինչը շատ վտանգավոր է»,-նշում են նրանք: