Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0130716
A A
Քաղաքականություն

Քաղաքագետի կարծիքով՝ օրինագիծը կարող է օգտագործվել մամուլի վրա ճնշում գործադրելու համար

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝  մի քանի ամիս առաջ կատարված ուսումնասիրություններով՝ տպագիր մամուլի օրական քանակը նվազում է և չի անցել 15-20 հազարից:

«Համեմատած մյուս արագ աճող առցանց լրատվամիջոցների հետ՝ այսօր օրաթերթերը կամ թերթերը մեծ դեր չեն խաղում, չնայած, իհարկե, նրանք ունեն իրենց սպեցիֆիկ աուդիտորիան և սպեցիֆիկ արդյունքը»,- նշեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ ՀՀ Արդարադատության նախարարության կողմից ԶԼՄ-ների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով փորձ է արվում ստեղծել թերթերի գրացման համար նոր պայմաններ, ինչը չի արվում օնլայն մամուլի համար. «Միայն ես չէ, շատ լրատվամիջոցների ներկայացուցիչներ կարծում են, որ այսօր առաջին հերթին օնլայն հարթակներն ունեն կարգավորման կարիք»:

Ենոքյանը պարզաբանում է, որ խոսքը այն ֆեյք լրատվամիջոցների մասին է, որոնք մի օր, մի ամսով գոյատևող են, որոնց գրանցման որևէ տվյալ գտնելու և հասանելի դարձնելու հնարավորոթյուն չկա, որոնք կարող ցանկացած ձևի զրպարտություն և բռնության կոչ տպագրել:

Քաղաքագետը կարծում է, որ ԱՆ-ի այս օրինագիծն անիմաստ է, նման է «թիթեռ նկարելու», և դրա փոխարեն կան ավելի կարևոր հարցեր, ինչպիսիք են՝ պետության առջև կանգնած մարտահրավերները, կոռուպցիայի դեմ պայքարը: Ըստ Ենոքյանի՝ այս օրինագծի դեպքը նմանվելու է Սահմանադրական դատարանի «անդամի» և «դատավորի» շուրջ ծավալված բառախաղին. «Ես վախենում եմ, որ այս օրենքի մեջ էլի մի ստորակետ, որի վրա մենք ուշադրություն չենք դարձրել, իշխանությունները կարողանան օգտագործել՝ մամուլի հանդեպ ճնշումների համար»:

Մանրամասները՝ տեսանյութում