Հակամարտությունները փոխկապակցված չեն. քաղաքագետը` տարածաշրջանային սրացումների մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՎրաստանում շարունակվում են հակառուսական և հակաիշխանական տրամադրությունները, միաժամանակ ավելի են սրվել Իրան-ԱՄՆ հարաբերությունները։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի խոսքով՝ տարածաշրջանում սրված երկու հակամարտությունները փոխկապակցված չեն։
Դիտարկմանը, որ վրացական խորհրդարանի դիմաց ակցիաների ընթացքում երևացել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի դրոշներ, և սա հաշվի առնելով՝ արդյո՞ք չի կարելի օտարերկրյա «հետքի» մասին ենթադրություն անել, քաղաքագետն ասաց, որ խնդիրն այն է, որ վրացական հասարակությունը ցանկանում է ինտեգրվել Եվրոպական Միությանը, ՆԱՏՕ-ին և հնարավորինս սերտ հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։
Իսկ թե Հայաստանը այս հակամարտությունների «արանքում» ինչպե՞ս պետք է գործի, Սարգսյանը շեշտեց, որ պետք է պատրաստ լինել նույնիսկ 1 տոկոս հավանականություն ունեցող սցենարի։
Մանրամասները՝ տեսանյութում