A
A
Բոլոր 5 մեքենաները կատարում են աղբահանության աշխատանքներ. պարզաբանում
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.
«Հարգելի քաղաքացիներ, հարգելի Երևան քաղաքի ավագանու անդամներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ տարածված այն տեղեկությունը, թե մեր հիմնարկի 5 մեքենաներից 2-ը անսարք են ու չեն շահագործվում, չի համապատասխանում իրականությանը:
Այս պահի դրությամբ բոլոր 5 մեքենաները կատարում են աղբահանության աշխատանքներ քաղաքի տարբեր հատվածներում:
Օգտվելով առիթից ցանկանում ենք բոլոր ավագանու անդամներին հրավիրել մեզ մոտ, որպեսզի անձամբ տեսնեն մեքենաները, ծանոթանան դրանց աշխատանքների հետ:
Մեր դռները միշտ բաց են ձեզ համար»: