A
A
Պատանեկան ԱԱ. Ռազմիկ Քուրդյանը՝ արծաթե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՀունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) դարձավ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող պատանեկան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Այդ մասին հայտնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Հայ ըմբիշը եզրափակչում 0:1 հաշվով զիջեց իրանցի Շահրոխ Միքայելիին:
Մինչև եզրափակիչ, Քուրդյանը հաղթել էր ռումինացի, լեհ և վրացի ըմբիշներին:
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ են դարձել 65 կգ քաշային Արման Խաչիկյանը և 80 կգ քաշային Վիգեն Նազարյանը:
Երկուսն էլ հաղթել են իրանցի ըմբիշների:
Օգոստոսի 4-ին բրոնզե մեդալի համար կպայքարի 60 կգ քաշային Արման Վարդանյանը, իսկ 71 կգ քաշային Լյովա Խաչատրյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի թուրք ըմբիշի հետ: