Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+amoyan
A A
Սպորտ

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Poland Open-ի ոսկե մեդալակիր

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է ոսկե մեդալակիր: Նա եզրափակիչում 6:0 հաշվով հաղթել է ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյին:

Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից, որտեղ 9։0 հաշվով ժամանակից շուտ առավելության էր հասել թուրք Ահմեդ Յիլմազի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում հաղթել էր ԱՄՆ-ը ներկայացնող Ռայմոնդ Բունկերին՝ 9։0։

Այսօր 87 կգ քաշային կարգում կայանալիք եզրափակիչում միմյանց հետ կհանդիպեն մեր երկու ըմբիշները՝ Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Շահինյանը: 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը կպայքարի բրոնզե մեդալի համար: