Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+basketbol 4.08.
A A
Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը հաղթեց եզրափակիչում

Անդորայում կայացած կանանց բասկետբոլի Եվրոպայի Մ-18 առաջնության C դիվիզիոնի եզրափակիչ խաղում այսօր Հայաստանի հավաքականը մրցեց Մալթայի ընտրանու հետ:

Մեր 18 տարեկան բասկետբոլիստուհիները լարված պայքարում հաղթեցին 79:73 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Կայլա Քեշմեշյանը, որն իր թիմին բերեց 24 միավոր: Նրանից երկու միավոր քիչ վաստակեց Փաթիլ-Նատալի Յակուբյանը:

Այդպիսով, Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականը հաղթեեց մրցաշարում եւ մտավ Եվրոպայի առաջնության B դիվիզիոն: