Ամերիկացի ուսանողներն աշխատանքային պրակտիկա են անցնում Հայաստանում
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկյան խորհուրդների Հայաստանի գրասենյակն այս ամառ երեք ամերկացի ուսանողների համար իրականացնում է Հայաստանում մասնագիտական պրակտիկա անցնելու ծրագիր։ Նրանք ամառային պրակտիկան են անցնում Հայաստանում տուրիզմի և Էկոտուրիզմի ոլորտում գործող կազմակերպություններում:
Ութշաբաթ տևողությամբ պրակտիկայի ընթացքում ամերիկացի ուսանողներն իրնեց հյուրընկալող հայկական կազմակերպություններին օգնում էին շուկայի հետազոտման, կազմակերպությունների գործունեության և նախագծերի վերաբրեյալ գովազդային նյութեր մշակելու, սոցիալական ցանցերում կատարված աշխատանքի տեսանելիությունը բարձրացնելու հարցերում:
Օգոստոսի 6-ին ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած ծրագրի ամփոփիչ հանդիպման ժամանակ, ուսանողները Հայաստանում իրենց հյուրընկալող կազմակերպությունների գործընկերներին, ԱՄՆ դեսպանության պաշտոնյաներին, այլ շահառու կազմակերպությունների աշխատակիցներին ներկայացրեցին «Իմ Հայաստանը» մշակութային զբոսաշրջության ծրագրի գրասենյակում և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամում (FPWC) անցած մասնագիտակ պրակտիկայի 8-շաբաթյա փորձը և կատարած աշխատանքը։
Այս ծրագրի ընթացքում ուսանողները հանդիպում են ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության Էկոտուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ hետ՝ ծանոթանալու այդ ոլորտում իրականացվող քայլերին և նախաձեռնություններին։
Ծրագրի մասնակից ամերիկացի ուսանողները նաև տևական ու ամուր կապեր են հաստատել իրենց հյուրընկալած կազմակերպությունների և ընտանիքների հետ, ինչը է՛լ ավելի հաստատուն կդարձնի հայ-ամերիկյան հարաբերությունները մարդկային շփման մակարդակում։
Ծրագիրն իրականացվում է ԱՄՆ պետքարտուղարության՝ «Արտերկրում ուսանելու» ծրագրի շրջանակներում, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական հովանավորությամբ։