A
A
Հանքի շահագործումից հետո ոչ միայն մեկ գրամ, այլեւ միլիոնավոր լիտրերով ջուր կաղտոտվի․ քաղաքագետ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՔաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը նշում է՝ եթե ներկայիս իշխանությունը Ամուլսարի հանքը շահագործելու ճանապարհով գնա, ապա հարցը պետք է հանրաքվեի դրվի կամ կիրառվեն այլ մեխանիզմներ․
«Իրականում կա հոդված օրենքում, որով մեկ տարվա ընթացքում լիցենզիա ստացող ընկերությունը չի սկսում հանքարդյունահանման աշխատանքներ, եղել են միայն շինարարական աշխատանքներ, ապա լիցենզիան ավտոմատ կասեցվում է»։
Ըստ քաղաքագետի՝ պետք է հայտարարվի, որ Ամուլսարի հանքը չի շահագործվում․
«Չկա այստեղ զիջման տարբերակ, չկա այստեղ այլընտրանք, չկա այստեղ միջանկյալ տարբերակ, խոսելու թեմա այստեղ չկա։ Ամուլսարը պետք է սար մնա»,-ասաց քաղաքագետը։
Մանրամասները՝ տեսանյութում։