Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն Տնտեսություն

Նախկին պաշտոնյաների դեմ հարուցված գործեր կան, նրանք պարբերաբար այցելում են քննչական մարմիններ․ Վահագն Խաչատրյան (տեսանյութ)

«Տեսնելով այն հայտարարագրերը, որոնք նա ունի, տեղյակ լինելով, թե ինչ բիզնեսներ ունեն ինքն ու իր ընտանիքի անդամները՝ հասկանալի է դառնում, որ այդ ամենի մեջ 800 միլիոն դրամը ծիծաղելի փոքր թիվ է Գագիկ Խաչատրյանի կատարած չարաշահումների համար։ Եթե մի զրո էլ ավելացնենք, նորից ծիծաղի կարժանանա, եթե մի զրո էլ ավելացնենք, նոր կմտածենք, թե իրո՞ք դա այն գումարն է, որ պետությանը վնաս է հասցվել»,-  «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությանը։

Վ․Խաչատրյանին ավելի շատ անհանգստացնում է Հայաստանի պետական ինստիտուտների ցածր հեղինակությունը և արդարության վերականգնման խնդիրը։ Տնտեսագետը գտնում է, որ մեր իշխանությունները հենց այդ ուղղությամբ պետք է աշխատեն, իսկ դրա ճանապարհներից մեկը նախկիններին պատժելն է։

«Հասարակության մեջ արդարության վերականգնման խնդիր կա։ Բոլորի մոտ կա այն համոզվածությունը, թե նախկինները թալանել են երկրի բյուջեն։ Նրանք չեն էլ փորձել թաքցնել, որ այդպիսի ունեցվածք ունեն»,- ասում է նա։

Գ․Խաչատրյանի ներկայացմամբ՝ պաշտոնական բյուջեից բացի կար ստվերային բյուջե, ստվերային համակարգի գլխին կանգնած է եղել երկրի ղեկավարը, որն էլ տնօրինել է ստվերային շրջանառությունը։

Տնտեսագետը նաև անթույլատրելի համարեց Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թույլտվությունը, որը կատարվել է նախկին իշխանությունների կողմից, քանի որ տուրիզմի զարգացմանը զուգահեռ հանքարդյունաբերությանը չպետք է զարկ տալ։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում երրորդ երկրներից ներմուծման մաքսատուրքի կտրուկ բարձրացմանը, որը տեղի է ունենալու 2020թ․ հունվարի 1-ից հետո, Գ․Խաչատրյանը գտնում է, որ դա կհանգեցնի մի շարք ապրանքների թանկացմանը։

Մանրամասները՝ տեսանյութում