Կրթաթոշակներ՝ առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին. նրանց թվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի թոռը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի է ունենում աշխարհի առաջատար համալսարաններ ընդունված երիտասարդներին «Իմ քայլը» հիմնադրամի կրթաթոշակների շնորհման հավաստագրերի հանձնման արարողությունը։
Միջոցառմանը մասնակցում են ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը: ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը նշեց, որ 90 երիտասարդներից ընտրել են 54-ին, որոնք ընդունվել են ութ երկրների համալսարաններ։
Կրթաթոշակ ստացողների մեջ է նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ թոռը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Հպարտ եմ ձեզանով, ինչպես նաեւ «Իմ քայլը» հիմնադրամով։ Հեղափոխությունից հետո «Լույս հիմնադրամը» դադարեցրեց իր գերծունեությունը, «Իմ քայլը» ստեղծվեց՝ այդ բացը լրացնելու համար»,- ասաց Աննա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ անցյալ տարի ճգնաժամային վիճակում կարողացան կրթաթոշակ տրամադրել դրսի բուհերում սովորելու համար։
Աննա Հակոբյանը նշեց, որ կրթությունն այն բանն է, որ կարելի է քաղցած մնալ, բայց դրա համար համար գումար գտնել։ Եվ հիշեց իր ուսանողության տարիները, երբ դժվարին տարիներ էին, սակայն իր ծնողներն առաջնահերթություն տվեցին՝ իրենց կրթությունն ապահովելու համար։
Առաջին տիկինը տեղեկացրեց, որ միջոցները հայթայթվել են դժվարությամբ։
Նա, դիմելով կրթաթոշակ ստացողներին, ասաց, որ հույս ունի՝ բոլորը հետ կվերադառնան եւ իրենց ստացած գիտելիքները կօգտագործեն ի նպաստ Հայաստանի։
Աննա Հակոբյանը Հիմնադրամի գործունեությունը կարեւորեց նրանով, որ այն աշխատում է թափանցիկ։ Նա նշեց, որ հպարտ է, որ կրթաթոշակ ստացող ուսանողները սովորելու են աշխարհի լավագույն բուհերում։