Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+italia 1
A A
Սպորտ

Ռոբերտո Մանչինին Հայաստանի դեմ խաղին չի հրավիրել լավագույն ռմբարկուին 

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 5-ին կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 5-րդ տուրի հանդիպումը՝ մրցելով Իտալիայի ընտրանու հետ:

 

Իտալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին այդ խաղին պատրաստվելու համար թիմ է հրավիրել 26 ֆուտբոլիստ.

 

Դարպասապահներ

Ջանլուիջի Դոնարումա՝ «Միլան»

Պիերլուիջի Գոլինի՝ «Ատալանտա»

Ալեքս Մերետ՝ «Նապոլի»

Սալվատորե Սիրիգու՝ «Տորինո»

 

Պաշտպաններ

Լեոնարդո Բոնուչի՝ «Յուվենտուս»

Ջիորջիո Կիելինի՝ «Յուվենտուս»

Մատիա Դե Սկիլիո՝ «Յուվենտուս»

Էմերսոն Պալմիերի՝ «Չելսի» (Անգլիա)

Ալեսանդրո Ֆլորենցի՝ «Ռոմա»

Արմանդո Իցցո՝ «Տորինո»

Ջանլուկա Մանչինի՝ «Ռոմա»

Լուկա Պելեգրինի՝ «Կալյարի»

Ալեսիո Ռոմանյոլի՝ «Միլան»

 

Կիսապաշտպաններ

Նիկոլա Բարելա՝ «Ինտեր»

Բրայան Կրիստանտե՝ «Ռոմա»

Ժորժինյո՝ «Չելսի» (Անգլիա)

Լորենցո Պելեգրինի՝ «Ռոմա»

Ստեֆանո Սենսի՝ «Ինտեր»

Մարկո Վերատի՝ «ՊՍԺ» (Ֆրանսիա)

 

Հարձակվողներ

Անդրեա Բելոտի «Տորինո»

Ֆեդերիկո Բերնարդեսկի՝ «Յուվենտուս»

Ֆեդերիկա Կիեզա՝ «Ֆիորենտինա»

Ստեֆան Էլ Շարավի՝ «Շանհայ Շենհուա» (Չինաստան)

Չիրո Իմոբիլե՝ «Լացիո»

Լորենցո Ինսինյե՝ «Նապոլի»

Կևին Լասանա՝ «Ուդինեզե»

 

Հրավիրված ֆուտբոլիստներից միակ նորեկը «Կալյարիի» պաշտպան Լուկա Պելեգրինին է:  Նախորդ խաղի կազմի համեմատ բացակայում է հարձակվող Ֆաբիո Կվալյարելան, որը Իտալիայի անցած առաջնության լավագույն ռմբարկուն է: