A
A
3.5 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր՝ ուռուցքաբանության ոլորտում
Աջակցիր «Ա1+»-ինՈւռուցքաբանական կենտրոնի շուրջ ծավալվող խոսակցություններին զուգահեռ, պարզվում է, այս ոլորտում նոր փոփոխություններ են սպասվում։
Խոսքը, մասնավորապես, ներդրող ընկերությունների հետ նոր համագործակցության մասին է։
Այդ մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Առողջապահության Ազգային Ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնի վարիչ Վահե Տեր–Մինասյանը։
Նա նշեց, որ երկու օր անց կհայտարարվի աննախադեպ ներդրումային ծրագրի մասին՝ ուռուցքաբանությանը վերաբերող կլինիկական և կրթական ոլորտում։
Խոսքը վերաբերում է ավելի քան 3,5 միլիոն դոլարի ներդրման ծրագրին։
Վահե Տեր-Մինասյանը շատ մանրամասներ չնշեց՝ ասելով, որ առավել մանրամասն ծրագրի մասին կհայտարարվի ուրբաթ օրը։