Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԿԸՀ
A A
Պաշտոնական

ԿԸՀ նիստում սահմանվել են ՏԻՄ հերթական ընտրությունների քվեարկության օրերը

ԿԸՀ-ից հայտնում են․

2026 թվականի հոկտեմբերի 31-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հերթական համարներ է տրամադրել 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին։

ԿԸՀ-ն սահմանել է Աշտարակ և Կապան համայնքների ավագանիների 2026 թվականի նոյեմբերի 29-ի ընտրություններին մասնակցող կուսակցություններին հանրային տեսալսողական հեռարձակողի եվ հանրային լսողական հեռարձակողի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված հանրային մուլտիպլեքսի` Արագածոտնի և Սյունիքի մարզերում սփռում ապահովող սլոթի օգտագործման լիցենզիա ունեցող հեռարձակողի կողմից եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը։

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բաշխել է հինգ քառակուսի մետրը գերազանցող արտաքին գովազդային վահանակներում քարոզչական պաստառներ փակցնելու իրավունքը 2026 թվականի նոյեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների միջև։

Նիստում սահմանվել են 2027 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների քվեարկության օրերը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով