A
A
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանից հանդես կգան 6 մարզիկ
Աջակցիր «Ա1+»-ինԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարեց թիմի կազմը սեպտեմբերի 14-22-ը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայանալիք աշխարհի առաջնության համար։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, այդ մրցումներում ընդգրկվել են Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Վարուժան Կաջոյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և Լևան Բերիանիձեն (125 կգ):
Նշենք, որ ըմբշամարտի աշխարհի առաջնությունը Տոկիոյի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է։