A
A
Հայտնի է Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղի մրցավարական անձնակազմը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրո-2020-ի ընտրական փուլի 6-րդ տուրի Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղը կսպասարկի Ֆրանսիայի մրցավարական անձնակազմը՝ Բենուա Բաստիենի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Գլխավոր մրցավարի օգնականներn են Հիշամ Զաքրանին ու Ֆրեդերիկ Հաքեն, իսկ 4-րդ պաշտոնյան Բենուա Միլոն է։ ՈւԵՖԱ-ի մրցավարների տեսուչն է Նիկոլայ Իվանովը (Ռուսաստան)։
Հիշեցնենք, որ Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 8-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 17։00-ին։