Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+armenia-21 7.09.
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը պարտվեց Եվրոպայի առաջնության առաջին խաղում (տեսանյութ)

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականն անցած գիշեր անցկացրեց 2021թ Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի առաջին խաղը: 

Դուբլինի «Թալագթ» մարզադաշտում մեր ֆուտբոլիստները հանդիպեցին Իռլանդիա այդ տարիքային թիմի հետ: Հանդիպումն անցել է տանտերերի առավելությամբ, որոնք 18 հարված են կատարել մեր դարպասի ուղղությամբ, որից 8-ը՝ դիպուկ: Նպատակին հասել է միայն մեկը, երբ 31-րդ րոպեին հարձակվող Թրոյ Փերոտը գրավել է դարպասը: Մնացած յոթ դեպքում մեր դարպասապահ Սևակ Ասլանյանը ետ է մղել գնդակը: Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասին սպառնացել է միայն 5 անգամ, որից միայն երկուսն են դիպուկ ստացվել, սակայն դրանք չեն հասել նպատակին:

Այդպիսով, Հայաստանի Մ-21 հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլու մեկնարկային խաղում պարտվեց 0:1 նվազագույն հաշվով: Հաջորդ խաղը մեր երիտասարդ ֆուտբոլիստները կանցկացնեն սեպտեմբերի 9-ին: Այդ օրը նրանք կհյուրընկալվեն Իսլանդիայի երիտասարդական թիմին, որն առաջին խաղում 3:0 հաշվով ջախջախել է Լյուքսեմբուրգին: