Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Եվրոպայի ԵԱ. Հայաստանի 4 բռնցքամարտիկները պարտվեցին

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային երրորդ օրն անհաջող դասավորվեց Հայաստանի մարզիկների համար: 

Նախ մեր 51 կգ քաշային բռնցքամարտիկուհի Արսինե Ծատուրյանը ժամանակից շուտ պարտվեց իտալուհի Մարտինա Լա Պիանային: Ապա 56կգ քաշային Արթուր Շախպազյանը 0:5 հաշվով պարտվեց իռլանդացի Դին Պատրիկ Կլենսին: 60 կգ քաշային Ռաֆայել Հակոբյանն ու 64 կգ քաշային Գուրգեն Կակոյանը միավորներով զիջեցին Թուրքիայի ներկայացուցիչներին և նույնպես դուրս մնացին պայքարից:

Այսօր ռինգ դուրս կգա մեր 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, որը 1/8 եզրափակիչ փուլի մենամարտում կհանդիպի խորվաթ Գաբրիել Վեոչիչի հետ: