Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

19-ամյա Անդրեեսկուն եզրափակիչում հաղթեց 37-ամյա Սերենա Ուիլյամսին (տեսանյութ)

Կանադան ներկայացնող ռումինացի թենիսիստուհի Բիանկա Անդրեեսկուն հաղթող ճանաչվեց Նյու Յորքում ավարտված ԱՄՆ-ի կանանց թենիսի բաց առաջնությունում:

19-ամյա մարզուհին, որը մեկ տարի առաջ նույնիսկ չէր մտնում աշխարհի 300 թենիսիտուհիների շարքը, եզրափակիչում հանդիպեց այդ մրցաշարի վեցակի հաղթող, 37-ամյա Սերենա Ուիլյամսի հետ: Մրցաշարի նորեկը առաջին սեթում առավելության հասավ 6:3, իսկ երկրորդում՝ 7:5 հաշվով:

Այդպիսով, Բիանկա Անդրեեսկուն նվաճեց իր առաջին «Մեծ սաղավարտը»՝ ԱՄՆ-ի չեմպիոնի կոչումը: Սակայն դա 19-ամյա թենիսիստուհու առաջին հաջողությունը չէր, քանի որ նա մինչ այդ հաղթել էր Տորոնտոյի և Ինդիան Ուելսի մրցաշարերում, ընդ որում վերջինիս եզրափակիչում դարձյալ պարտության էր մատնել Սերենա Ուիլյամսին: