Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա. թիմերին միմիայն հաղթանակ է պետք
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Հայաստանի հավաքականն այսօր Եվրո-2020-ի ընտրական մրցաշարի շրջանակում սեփական դաշտում կընդունի Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանուն:
Հանդիպումն անչափ կարեւոր նշանակություն ունի երկու թիմերի համար, քանի որ ընտրական J խմբում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած միավորի կորուստն այլևս կողմերի համար:
Կայացած 5 տուրից հետո խումբը ներկայումս 15 միավորով գլխավորում է Իտալիայի հավաքականը, իսկ նրան հաջորդող Ֆինլանդիան ունի 12 միավոր: Արդյունոքւմ, Բոսնիա և Հերցեգովինայի ու Հայաստանի ընտրանիներն ֆիններից արդեն ետ են մնում համապատասխանաբար 5 և 6 միավորով: Դա նշանակում է, որ այն թիմը, որը պարտություն կկրի այսօրվա խաղում, համարյա կզրկվի եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճելու շանսից:
Հիշեցնենք, որ առաջին տուրում կայացած թիմերի խաղում 2:1 հաշվով հաղթանակ են տարել բոսնիացի ֆուտբոլիստները: Դրանից հետո Հայաստանի հավաքականը տոնել է երկու հաղթանակ և կրել երկու պարտություն, իսկ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանին մեկական անգամ հաղթել է և ոչ-ոքի արել, իսկ երկու խաղում պարտվել է: Ի դեպ, բոսնիացիներն արտագնա խաղերում առայժմ ոչ մի միավոր չեն վաստակել:
Բուքմեյքերները Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման ֆավորիտ են համարում հյուրերին, որոնց հաղթանակը գնահատել են 1,90 գործակցով։ Հայաստանի հաղթանակը 4,50 գործակից է, իսկ ոչ-ոքի արդյունքը՝ 3,60։
Հանդիպումը տեղի կունենա Երևանի «Հանրապետական» ստադիոնում և կմեկնարկի ժամը 17։00-ին։