Բացել լրահոսը Փակել լրահոսը
ալիկ սարգսյան
A A
Քաղաքականություն

Դուք շատ շուտով կտեսնեք գործի կարճումը. Ալիկ Սարգսյանը` իրեն առաջադրված մեղադրանքի մասին.ArmLur.am

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունից տեղեկացրին, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 314-րդ հոդվածի 1-ին և 334-րդ հոդվածի 1-ին մասերով:

ArmLur.am-ին հաջողվեց կապ հաստատել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ`հասկանալու համար`ինչպիսի դիրքորոշում ունի ՀՔԾ առաջադրած մեղադրանքի հետ:

-Անհամեստություն չհամարեք, ոչ էլ գռեհկություն`լուրջ չեմ վերաբերվում,- ասաց Ալիկ Սարգսյանը, ապա շարունակեց. -Կյանքը շարունակվում է, հեռու սարերի հետևում չէ: Դուք շատ շուտով կտեսնեք դրա կարճումը: Ես չգիտեմ`ինչի մասին է խոսքը: Ես մեղադրանքը չեմ ընդունել և չեմ էլ ընդունելու: Առայժմ պաշտպան չեմ վերցրել, դրա կարիքն էլ չկա: Հետո, եթե զգամ ոտնձգություններ են լինում, պաշտպան էլ կներգրավվեմ, բնականաբար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում