A
A
Կաթողիկոսն անդրադարձել է Փաշինյանի՝ եկեղեցականներին ծնկի բերելու մասին հայտարարությանը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱմենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ այն եկեղեցականները, որոնք կփորձեն քանդել իշխանության ոտքի տակ, ծնկի կբերվեն։
Նա նշել է, որ այս առնչությամբ եկեղեցին արդեն իր տեսակետը հնչեցրել է։
«Ամենայն հավանականությամբ, վարչապետի վերադարձին Հայաստան այդ առնչությամբ լուսաբանություններ կունենանք»,- ասել է նա։
Կաթողիկոսը նշել է, որ իրենք պարբերաբար հանդիպում են եւ քննարկում հայրենիքին եւ եկեղեցուն հուզող հարցեր։
«Հավանաբար նաեւ անդրադարձ կլինի այդ խնդրին»,- ասել է նա։
Տեսանյութը՝ News.am-ի